Մունդիալի վիկտորինայի 14 հաղթողներ ստացան իրենց պարգևները17 հուլիսի 2010 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Անտարես» ընկերության հետ միասին վիկտորինա է անցկացրել` նվիրված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Հուլիսի 17-ին ՀՖՖ կենտրոնակայանում հաղթողները ստացել են իրենց պարգևները` Մունդիալի լոգոտիպով շապիկներ և բաժակներ, ինչպես նաև տոմսեր, որոնցով կարող են ներկա գտնվել Հայաստանի հավաքականի 3 խաղերին: «Վիկտորինային մասնակցել են շուրջ 600 երկրպագուներ, որոնցից 14-ը հաղթող են դարձել: Իսկ մասնակիցներից մեկը ոչ միայն գուշակեց եզրափակչի մասնակիցներին, այլ նաև խաղի հաշիվը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Իսկ «Անտարես» ընկերության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նման միջոցառումներ կանցկացվեն նաև ապագայում: «Հաջորդ տարի մենք կհրատարակենք «Ֆուտբոլային հանրագիտարան» և «Պելեն և ես» գրքերը»,- ասել է Մարտիրոսյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |