Թուրքիայի ԱԳՆ. Հայ-թուրքական սահմանի բացումը չի քննարկվում![]() 18 հուլիսի 2010 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը չի քննարկվում: Այդ մասին Ալմա-Աթայում հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն: Նրա խոսքով, ԶԼՄ-ները սխալ տեղեկատվություն են տարածել: Օրերս Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինն իր հերթին հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի` 2010 թվականի սեպտեմբերի 11-17-ը կայանալիք «Հայաստան 2010» զորավարժությունների ժամանակ սահմանը ժամանակավորապես բացվելու է: Ահմետ Դավութօղլուն հաղորդել է նաև, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը քննարկվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին` Դավութօղլուն նշել է, որ «բանակցությունները շարունակվում են, և հույս կա, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծում կստանա»: ![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |