Մադրիդյան սկզբունքների ընդունումն ու իրագործումն աղետալի հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար

Մադրիդյան սկզբունքների ընդունումն ու իրագործումն աղետալի հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - Չի կարելի համաձայնվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների այն կարծիքի հետ, որ 2009թ. հուլիսի 10-ին Ակվիալյում նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի ու Օբամայի ձևակերպած տարրերը, որ հաստատվեցին հունիսի 26-ին Մուսկոկայում, պետք է հիմք ծառայեն հակամարտության արդար ու իրավացի լուծման համար: Հակառակը, այդ տարրեի կամ «մադրիդյան սկզբունքների» ընդունումն ու իրագործումը աղետալի հետևանքներ կունենան ողջ տարածաշրջանի համար: Միջազգային միջնորդները պետք է մշակեն և կողմերին առաջարկեն նոր իրատեսական մոտեցումներ հակամարտության կարգավորման համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրային խորհրդի արտաքին քաղաքականության և անվտանգության գծով նախագահ Մասիս Մաիլյանը:

Ըստ նրա, կարևոր է, որ ԱԳ նախարարությունների ղեկավարները հասկան, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել 1994թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման համար` առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար հետագա քաղաքական երկխոսության համար:

«Նման միջոց կարող է հանդիսանալ ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումն Ադրբեջանի, ԼՂՀ-ի ու Հայաստանի միջև և ուժերի հեռացումը 1994թ. մայիսի կեսի դիրքերին: Բանը նրանում է, որ վերջին տարիներին ադրբեջանական կողմը նպատակաուղղված կերպով իր կրակակետերը մոտեցրել է ԼՂՀ պաշտպանության բանակի առաջնային դիրքերին` կրճատելով այսպես կոչված «չեզոք գոտին»: Ժամանակին ԼՂՀ ԱԳՆ-ն զգուշացրել էր ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որ հակամարտող կողմերի միջև տարածության կրճատումը կհանգեցնի լարվածության աճին ճակատային գծում, ինչի ականատեսն ենք մենք այսօր: Խուսափելու համար նոր միջադեպերից, անհրաժեշտ է, որ ադրբեջանական զինված կազմավորումներն ետ քաշվեն իրենց նախկին դիրքերը, ինչպես նաև բաժանարար գծի միջազգային ամրագրում»,-ասել է Մաիլյանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---