Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց Մարսելի հայ համայնքի պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց Մարսելիհայհամայնքի պատվիրակությունը: ՊատվիրակությանկազմումէինՄարսելի Հայ մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) նախագահ Ժիլբեր Մարկոյանը, Մարսելի ՀՅԴ ներկայացուցիչներ Մարկ Սեմերջյանը և Հակոբ Բասմաջյանը, Մարսելի ՀՕՄ նախագահ Քրիստին Սեմերջյանը, Մարսելի Համազգային հայ կրթական և մշակութային միության դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրիջիտ Մարկոյանը և նույն դպրոցի վարչության անդամ Հակոբ Բալթայանը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը բարձրգնահատեց նրանց գործունեությունը Հայ Դատի լուծման, Մարսելի հայ համայնքի համախմբման, հայության շահերի պաշտպանության առումով: Նա արժեվորեց ՄարսելիՀամազգային հայ կրթական և մշակութային միության դպրոցի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դպրոցների քույրացման գործընթացը: Նա ընդգծեց Մարսելի ՀՄԸՄ մասնաճյուղի գործունեության կարևորությունը հայ երիտասարդության կյանքում:

ՆերկայացնելովՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը` Ստեփան Պետրոսյանն անդրադարձավ նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի` «Արի տուն», «Մեր մեծերը» և այլն: Նա ծանոթացրեց նաև Սփյուռքի հայ համայնքների համար արևմտահայերենի միասնական դասագիրք ստեղծելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Փոխնախարարը տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հրատարակվող «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, ինչպես նաև արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը համակարգչային փոխարկիչ ծրագրի մասին:

Պատվիրակության անդամները ներկայացրեցին Մարսելի Համազգային հայ կրթական և մշակութային միության դպրոցին կից Եվրոպայում ամենամեծ հայկական մարզասրահ և թատերասրահ կառուցելու ծրագիրը` ցուցադրելով սեպտեմբերից կառուցվելիք շինության նախագծերը:

Ստեփան Պետրոսյանը հույսհայտնեց, որ նման հանդիպումները նորխթան կհանդիսանանհետագա համագործակցության համար, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---