Ժնևում Հովիկ Աբրահամյանի երկկողմ հանդիպումների թեման միջխորհրդարանական կապերի ամրապնդումն էր![]() 21 հուլիսի 2010 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակում Ժնևում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի, Հունաստանի` Ֆիլիպոս Պետսալնիկոսի, Բահրեյնի` Ալի Բին Սալեհ Ալ-Սալեհի, Սիրիայի` Մահմուդ ալ-Աբրաշի, Շվեյցարիայի` Էրիկա Ֆորստեր-Վաննինիի, Ուրուգվայի` Դանիլո Աստորիի և Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տակահիրո Յոկոմիչիի հետ: Այդ հանդիպումների ընթացքում հիմնական անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների խորացման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման, միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին: Կողմերը քննարկեցին նաև խորհրդարաններում բարեկամության խմբի ստեղծման հարցերը` միջխորհրդարանական համագործակցության առավել ամրապնդման համար: Զրուցակիցները քննարկեցին նաև տարածաշրջանային հարցեր, և այդ համատեքստում նշեցին հակամարտությունները միայն խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը: Այդ հանդիպումների ընթացքում Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց հայ-թուրքական մերձեցման ներկայիս գործընթացն ու Երևանի պաշտոնական դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ: Մասնավորապես Շվեյցարիայի Նահանգների խորհրդի նախագահ Էրիկա Ֆորստեր-Վաննինին նշեց, որ ի տարբերություն Հայաստանի Թուրքիան նախապայմաններ է առաջադրում, ինչը և խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |