Ժնևում Հովիկ Աբրահամյանի երկկողմ հանդիպումների թեման միջխորհրդարանական կապերի ամրապնդումն էր21 հուլիսի 2010 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակում Ժնևում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի, Հունաստանի` Ֆիլիպոս Պետսալնիկոսի, Բահրեյնի` Ալի Բին Սալեհ Ալ-Սալեհի, Սիրիայի` Մահմուդ ալ-Աբրաշի, Շվեյցարիայի` Էրիկա Ֆորստեր-Վաննինիի, Ուրուգվայի` Դանիլո Աստորիի և Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տակահիրո Յոկոմիչիի հետ: Այդ հանդիպումների ընթացքում հիմնական անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների խորացման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման, միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին: Կողմերը քննարկեցին նաև խորհրդարաններում բարեկամության խմբի ստեղծման հարցերը` միջխորհրդարանական համագործակցության առավել ամրապնդման համար: Զրուցակիցները քննարկեցին նաև տարածաշրջանային հարցեր, և այդ համատեքստում նշեցին հակամարտությունները միայն խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը: Այդ հանդիպումների ընթացքում Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց հայ-թուրքական մերձեցման ներկայիս գործընթացն ու Երևանի պաշտոնական դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ: Մասնավորապես Շվեյցարիայի Նահանգների խորհրդի նախագահ Էրիկա Ֆորստեր-Վաննինին նշեց, որ ի տարբերություն Հայաստանի Թուրքիան նախապայմաններ է առաջադրում, ինչը և խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |