Ռադոսլավ Սիկորսկի. Արևելյան գործընկերությունն իրագործվելու շանսեր ունի22 հուլիսի 2010 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Եթե Արևելյան գործընկերության իրագործման համար իրական շանսեր չլինեին, ապա նման ծրագիր նախաձեռնելու գաղափարն իմաստ չէր ունենա: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին: Ըստ նրա, ծրագրի իրագործման շանսեր, անշուշտ, կան: «Սակայն, հարկ է նշել, որ Արևելյան գործընկերության, և ավելի լայն իմաստով Եվրամիությանն ինտեգրման գործընթացում ներգրավված երկրների, Եվրոպայի հետ նրանց մերձեցման հաջողությունը ավելի քիչ կախված է ԵՄ-ից և նրա առանձին անդամներից և առավելապես` Գործընկերության անդամ երկրներից, նրանց նվիրվածությունից եվրոպական ինետգրմանը, ծրագրի իրագործման համար նախատեսված միջոցների օգտագործման արդյունավետությունից, նպատակին հասնելու համառությունից: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա շահագրգռվածությունն ու նվիրվածությունը հսկայական են, այնպես որ դրական արդյունքի հասնելու բոլոր շանսերը կան»,-ասել է Լեհաստանի ԱԳ նախարարը: Միևնույն ժամանակ, Ռադոսլավ Սիկորսկին նշել է, որ Լեհաստանը մտադիր է Հայաստանի հետ համատեղ նախագծեր իրագործել, որոնք կապված են ազատ ԶԼՄ-ների զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման, հանրության համար տեղեկատվության հասանելիության, լրագրողների մասնագիտական որակավորման բարձրացման հետ: «Կարող եմ սեղմ պատասխանել` այո, նման նախագծեր նախատեսվում են»,-ասել է նա: «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |