Այս տարի ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը տեղի ունեցավ չորրորդ անգամ

Այս տարի ՌԱՍ  տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը տեղի ունեցավ  չորրորդ անգամ

PanARMENIAN.Net - Ռեժիսորներ առանցսահմանների (ՌԱՍ) ծրագիրըտարածաշրջանային համատեղարտադրության ֆորում է, որն իրականացվում էամեն տարի «ՈսկեԾիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: ՌԱՍ-ըխթանումէտարածաշրջանային համատեղարտադրությունը կինոյի ոլորտում, և միավորում է Կովկասի ու շրջակա երկրների (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Աֆղանստան, Ղազախստան և այլն) կինոնախագծերի ռեժիսորներին, պրոդյուսերներին և ծանոթացնում է նրանց աշխարհի տարբեր երկրներից ժամանած միջազգային պրոդյուսերների, ֆինանսավորողների, փառատոների ներկայացուցիչների, կինոյի հիմնադրամների և հավանական համագործակիցների հետ: Այս տարի ՌԱՍ տարածաշրջանայինհամատեղարտադրության ֆորումըտեղի ունեցավարդենչորրորդ անգամևդրաշրջանակներում իրականացվեց երկուհիմնական ծրագիր. o - ՌԱՍսցենարի և նախագծի զարգացման դասընթացը (13-15 հուլիս, 2010), o - Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ (ՀԹԿՊ)` կարճամետրաժև վավերագրականֆիլմերիզարգացման 2-րդ դասընթացը: Վերը նշվածծրագրերին մասնակցելու շուրջ 40 նախագիծ էր ներկայացվել: Աշխարհի ամենահեղինակավոր հիմնադրամներից և դպրոցներից կինոյի ոլորտի շուրջ 20 պրոֆեսիոնալներ հրավիրված էին մասնակցելու ֆորումին` որպես թրեյներներ և հյուր խոսնակներ: Երեք օր տևող ֆորումի օրակարգն ընդգրկեց 20 անհատական հանդիպում` նախագիծ ներկայացնող երիտասարդ ռեժիսորների, պրոդյուսերների և սցենարի ու նախագծի զարգացման մասնագետ թրեյներների հետ, ինչպես նաև տասից ավելի շնորհանդեսներ` միջազգային հեղինակավոր հիմնադրամների և դասընթացների վերաբերյալ և մի քանի հյուր դասախոսություններ: Ֆորումին մասնակցող ներկայացուցիչների շարքում էին Վերոնիկ Կայլան ( Ազգային կինոկենտրոն, Ֆրանսիա), Լյուդմիլա Ցվիկովան (Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Հյուբերտ Բալս hիմնադրամ, Հոլանդիա), Ջեյ Ջեոնը (Պուսանի միջազգային կինոփառատոնի Պուսանի առաջխաղացման ծրագիր, Հարավային Կորեա), Մայքլ Վիդեմանը (Ֆիլմշտիֆունգ NRW, Գերմանիա), Ուլֆ Սիգվարդսոնը (Գոտեբերգի կինոփառատոնի հիմնադրամ, Շվեդիա), Ալան Ֆոնտենը (Եվրոպայի աուդիովիզուալ ձեռներեցներ, ԼյուքսեմբուրգՃ, Կիրիլ Ռազլոգովը (Մոսկվայի համատեղ արտադրության ֆորում, Ռուսաստան), Գրացիելլա Բիլդեշեյմը և Ալեսսանդրա Պաստորեն (ՄԱՅԱ դասընթաց, Իտալիա), Ֆիլլիս Մոլլեն (Եվրոպական պրոդյուսերների ակումբ, Ֆրանսիա): Հանրահայտ ռեժիսորներ Կշիշտոֆ Զանուսին և Ռոբ Նիլսոնը հանդես եկան հյուր դասախոսությամբ և կիսեցին կինոյի ոլորտում իրենց փորձառությունը ֆորումի երիտասարդ մասնակիցների հետ:

ՀԹԿՊնախագծերի մրցութային ներկայացումներըտեղի ունեցան հուլիսի 14-ին: Հարութ Կբեյանի«Տոհմածառ» (Հայաստան) նախագիծն արժանացավ 3000 ԱՄՆ դոլարի զարգացման դրամաշնորհի, իսկ Ջանայ Օզդենի «Տիկնիկային Թատրոն» թուրքական և Նիկոլ Պեզճյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» հայ-լիբանանյան նախագծերը արժանացան 2000-ական ԱՄՆ դոլարի զարգացման դրամաշնորհի:

ՌԱՍ ֆորումի նախագծերիմրցութային ներկայացումներն անցկացվեցին հուլիսի 15-ին: 5000 ԱՄՆ դոլարի չափով զարգացման դրամաշնորհ ստացավ թուրք երիտասարդ ռեժիսոր Բարիշ Հանցիոգուլլարին իր «Լեյլա, ևս մեկ անգամ» նախագծի համար: Իսկ Դավիթ Մաթևոսյանի և Արթուր Սարգսյանի «Վրիպում» նախագծին հնարավորություն տրվեց մասնակցելու Իտալիայի «Մայա» դասընթացին:

Ռեժիսորներ առանցսահմանների համատեղ արտադրության ֆորումըևՀայաստան Թուրքիա կինոպլատֆորմ կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի զարգացման դասընթացը հովանավորել էին` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Հյուբերտ Բալս հիմնդարամը նաև ֆինանսական աջակցություն էր ցույց տվել Եվրամիությունը: Այս մասին հաղորդում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---