Թուրքիայում բարձրաստիճան զինվորականների զանգվածային ձերբակալություններ են սկսվել

PanARMENIAN.Net - Ռազմական հեղաշրջման մասին քննության շրջանակներում, որը ստացավ «Մահակ» անվանումը, ձերբակալվել է 102 զինծառայող: Ինչպես հաղորդում է BBC-ին, նախօրեին դատարանը թույլ տվեց ձերբակալել այդ գործով անցնող 196 զինվորականներից 102-ին:

Ձերբակալվածների թվում են ՌՕՈւ նախկին հրամանատար, բանակի պաշտոնաթող գեներալ Իբրահիմ Ֆըրթինը, ՌԾՈւ նախկին հրամանատար, բանակի ծովակալ Օզդեն Օրենկը, առաջին բանակի նախկին հրամանատար պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը: Նրանք բոլորը նախկինում ձերբակավել էին, սակայն քննության ընթացքում, դատարանի որոշմամբ, ազատ էին արձակվել:

Թուրք զինվորականներին մեղադրանք է ներկայացվել կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու և պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ, որն իրականացվելու էր 2003 թվականին: Այդ դավադրությունը հրապարակվեց ընթացիկ տարվա փետրվարին, երբ սկսվեցին այդ գործով առաջին ձերբակալությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---