Հայաստանի Բարձրագույն լիգա. «Բանանցը» 3:0 հաշվով հաղթեց «Շիրակին»

Հայաստանի Բարձրագույն լիգա. «Բանանցը» 3:0 հաշվով հաղթեց «Շիրակին»

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի Բարձրագույն լիգայի 14-րդ տուրի հանդիպումը, որի շրջանակներում Գյումրիի քաղաքական մարզադաշտում «Շիրակը» հանդիպեց «Բանանցի» հետ:

Երևանյան ակումբը հաղթեց 3:0 հաշվով, գոլերի հեղինակ դարձան Նոա Կասուլեն, Արսեն Բալաբեկյանը և Միգել դա Սիլվան:

Այդ խաղից հետո մրցաշարային աղյուսակը 35 միավորով գլխավորում են «Բանանցը», 29 միավորով «Ուլիսն» ու «Փյունիկը» համապատասխանաբար զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը:

Հուլիսի 27-ին տեղի կունենա այս տուրի վերջին` «Միկա»-«Ուլիս» հանդիպումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---