Հենրիկ Մխիթարյանը «Մետալուրգի» միակ գոլի հեղինակը դարձավ «Տավրիայի» հետ խաղում

Հենրիկ Մխիթարյանը «Մետալուրգի» միակ գոլի հեղինակը դարձավ «Տավրիայի» հետ խաղում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունում արդեն 3 տուր է կայացել: Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականների ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյանն ու Արտակ Դաշյանը, 3-րդ տուրոմ խաղացել է «Տավրիայի» հետ:

«Տավրիայի» ֆուտբոլիստները բացեցին հաշիվն արդեն 10-րդ րոպեին, իսկ հետո կրկնապատկեցին հաշիվը: «Մետալուրգի» միակ գոլը 76-րդ րոպեին խփեց Մխիթարյանը: Խաղն ավարտվեց «Տավրիայի» հաղթանակով 2:1 հաշվով:

Ուկրաինայի Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակում «Մետալուրգը» նահանջեց 7-րդ տեղը` 4 միավորով: Հաջորդ խաղը Դոնեցկի ակումբը կանցկացնի օգոստոսի 1-ին «Մետալիստի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---