Գերասիմ Ալավերդյան. Աճը գյուղատնտեսության ոլորտում 2010 թվականի ավարտին կկազմի 3-5 տոկոս

Գերասիմ Ալավերդյան. Աճը գյուղատնտեսության ոլորտում 2010 թվականի ավարտին կկազմի 3-5 տոկոս

PanARMENIAN.Net - Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առաջին կիսամյակում գրանցվել է 13,1 տոկոս անկում, այնուամենայնիվ, մինչև տարեվերջ իրավիճակը կարող է փոխվել: «Մենք ակնկալում ենք, որ մինչ տարեվերջ իրավիճակը կփոխվի ու աճը տարվա կտրվածքով կկազմի 3-5 տոկոս»,-հուլիսի 29-ին լրագրողներին է ասել Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Ըստ նրա, անկումը գյուղատնտեսության ոլորտում առաջին կիսամյակում հիմնականում պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ինչը հանգեցրեց մրգի ու բանջարաբոստանային կուլտուրաների բերքի կրճատմանը: «Եթե 2009 թվականին մենք ունեցել ենք պտղատու կուլտուրաների 161 հազար տոննա բերք, ապա այս տարի այն կրճատվել է մինչև 80 հազար տոննա, իսկ ծիրանի բերքը 2009-ին 85 հազար տոննա էր: Այս տարի այդ ցուցանիշը չի գերազանցում 25 հազար տոննան, ընդ որում արտահանումն այս տարի չի գերազանցել 2 հազար տոննան նախորդ տարվա 13 հազար տոննայի դիմաց: Տուժել է բերքի շուրջ 25-30 տոկոսը»,-ասել է նա:

Ավելին, ըստ նախարարի, ցրտրահարությունների, հորդառատ անձրևների և վատ փոշոտման պատճառով բերքահավաքը Հայաստանում ուշացավ 25-30 օրով:

Գերասիմ Ալավերդյանը հավելել է, որ ակնկալվում է խաղողի լավ բերք` շուրջ 215 հազար տոննա նախորդ 85 հազար տոննայի դիմաց, ինչպես նաև ակնկալվում է մսամթերքի իրացման ծավալների աճ, իսկ թռչնաբուծության ոլորտում և հավկիթների արտադրության մեջ առաջին կիսամյակում գրանցվել է 50 տոկոս աճ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---