«ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին վերակառուցման նպատակով հատկացվել է 79 մլն. դրամ29 հուլիսի 2010 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն իր պահուստային ֆոնդից արխիվապահոցների վերակառուցման նպատակով «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացրել է 79 մլն դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է սույն որոշումը և նշել, որ դրա իրականացմամբ առաջիկա առնվազն 10 տարվա համար կլուծվի արխիվի համալրման հիմնախնդիրը։ 1991-2009 թթ. Հայաստանի ազգային արխիվ մշտական պահատվության են ընդունվել 790 հազար գործավարական գործեր` տարեկան ավելի քան 40 հազար: Նման համալրման արդյունքներով ներկայումս առկա արխիվապահոցները ծայրաստիճան գերբեռնված են: Համապատասխան տարածքների բացակայության պատճառով հնարավոր չէ արխիվ ընդունել ոչ միայն պետական կառավարման մարմիններից, այլև լուծարված կամ սեփականաշնորհված մի շարք խոշոր կազմակերպությունների փաստաթղթերը: Առկա հիմնախնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է նոր արխիվապահոցի շինարարություն: 2008թ. պետական բյուջեից ստացված կապիտալ ներդրումների հաշվին Հայաստանի ազգային արխիվի արխիվապահոցների օդորակման լոկալ համակարգի ներդրման շնորհիվ (շահագործման է հանձնվել 2009թ.) ապամոնտաժվել են արխիվապահոցների տեխնիկական հարկերում տեղակայված օդորակման հին սարքավորումները, որոնք օգտագործման համար այլևս պիտանի չէին: Առկա օգտագործվող շինություններից հնարավոր է որպես արխիվապահոց վերակառուցել նաև նախկին տնտեսական մասնաշենքը: Տեխնիկական հարկերը երեքն են (345, 240 և 100 քմ մակերեսներով), տնտեսական մասնաշենքի ընդհանուր մակերեսը 405 քմ է, նշված տարածքների վերակառուցման արդյունքում կարելի է կահավորել 1040 քմ ընդհանուր տարածքով արխիվապահոցներ, որտեղ հնարավոր է պահպանել 850 հազար գործ (1քմ 780 պահպանման միավոր հաշվարկով): Նշված վերակառուցման արդյունքում առաջիկա 10-15 տարիների համար կլուծվի արխիվի համալրման հիմնախնդիրը: Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ վերը շարադրված ծրագիրը հաստատվել է 2009թ. ՀՀ պետական բյուջեով, սակայն կասեցվել է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Արխիվապահոցների վերակառուցման համար անհրաժեշտ բոլոր նախագծանախահաշվարկային փաստաթղթերը պատրաստ են: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա |