Բակո Սահակյանն ընդունել է միջազգային երաժշտական փառատոնի մի խումբ մասնակիցների

Բակո Սահակյանն ընդունել է միջազգային երաժշտական փառատոնի մի խումբ մասնակիցների

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է «Տնջրե» երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական փառատոնի մի խումբ մասնակիցների: Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառման անցկացումն Արցախում՝ այն համարելով նշանակալի իրադարձություն ինչպես հանրապետության կյանքում, այնպես էլ տարբեր երկրների հետ մշակութային կապերի ստեղծման ու ամրապնդման գործում:

Բակո Սահակյանը նշել է, որ մշակութային ոլորտը մեր հանրապետության զարգացման առանցքային ուղղություններից մեկն է եւ հանդիսանում է Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու լավագույն միջոցներից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---