Սերգեյ Մանասարյանը պարգևատրվել է Բուլղարիայի բարձրագույն պարգև Առաջին աստիճանի «Ստարա Պլանինա» շքանշանով

PanARMENIAN.Net - Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովի հուլիսի 27-ի հրամանագրով Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մանասարյանը պարգևատրվել է երկրի բարձրագույն պարգև Առաջին աստիճանի «Ստարա Պլանինա» շքանշանով:

Շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացավ այսօր` հուլիսի 30-ին, Բուլղարիայի Նախագահական նստավայրում: Արարողությանը ներկա էին Պլովդիվում և Վառնայում Հայաստանի պատվավոր հյուպատոսներ Եղիազար Ուզունյանը և Սարգիս Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, ԲՀ ԲԺԺ պատգամավորներ, Սոֆիայի համայնքային խորհրդի ներկայացուցիչներ, բուլղարահայ ազգային մարմինների, եկեղեցական խորհրդի կրթամշակութային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---