2010 թվականի հունվար-հունիս ամիսներին կոնյակի արտադրությունը Հայաստանում աճել է 38,2 տոկոսով 2 օգոստոսի 2010 - 13:30 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5 մլն լիտր կոնյակ, ինչը 38,2 տոկոսով ավելի է 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն ժամանակահատվածում երկրում արտադրվել է 4 մլն լիտր օղի, ինչը քիչ է 2009-ի հունվար-հունիս ամիսների ցուցանիշից 26,1 տոկոսով: Բացի այդ, 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին արտադրվել է 2 մլն լիտր գինի 2009-ի նույն ժամանակահատվածի 1,5 մլն լիտրի դիմաց (ինչն ավելի է 32,3 տոկոսով): Նույն ժամանակաշրջանում երկրում արտադրվել է 7 մլն լիտր գարեջուր, ինչը 55,5 տոկոսով ավելի է, քան 2009-ի հունվար-հունիս ամիսներին: Շամպայն գինիների արտադրությունն աճել է 40.3 տոկոսով և կազմել է 98,6 հազար լիտր: Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը հունվար-հունիսին կրճատվել է 1,4 տոկոսով` կազմելով 16,3 մլն լիտր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |