Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը 2010թ. երկրորդ եռամսյակում 26485,4 դրամ է կազմել

Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը 2010թ. երկրորդ եռամսյակում 26485,4 դրամ է կազմել

PanARMENIAN.Net - Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը 2010թ. երկրորդ եռամսյակում ամսական 26485,4 դրամ է կազմել (317825,2 դրամ տարեկան): Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ պարենային զամբյուղի սննդամթերքի կազմը, կառուցվածքն ու էներգետիկան մշակել է Հայաստանի առողջապահության նախարարությունը: Միևնույն ժամանակ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է ամսական 41052,4 դրամ կամ 492629,1 դրամ տարեկան:

Ընդ որում, հացի տարեկան չափաբաժինը մեկ մարդու համար կազմել է 33,5 հազ. դրամ` տարեկան 91,3 կգ սպառման դեպքում, մսամթերքը` 74,2 հազ. դրամ (36,5 կգ), կաթը` 23,9 հազ. դրամ ( տարեկան 73 լ ), պանիրը` 11,7 հազ. դր (9,1 կգ), կարտոֆիլը` 14 հազ. դր (91,3 կգ), բանջարեղենը (կաղամբ, սոխ)` 27,5 հազ. դրամ (109,5 կգ), մրգերը (խնձոր)` 32,8 հազ.դրամ (73 կգ), շաքարը` 6,6 հազ. դր (18,3 կգ), ձուն` 8,7 հազ.դր (182,5 հատ), ձեթը` 4,9 հազ. դր (7,3 լ) և այլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---