Սոչիում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման հնարավորություններըPanARMENIAN.Net - Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան և քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպումը: Քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչները քննարկել են տարբեր հարցեր, որոնցից ամենագլխավորը Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման հարցն էր: Հանդիպման ընթացքում Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշել է, որ այսօր երկու երկրների համագործակցությունը բոլոր` ամենից առաջ` քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային բնագավառներում հաջողությամբ զարգանում է: «Հայ-ռուսական հարաբերությունները ներկայում բարձր մակարդակի վրա են, այդ պատճառով էլ նմանատիպ այցերը ոչ թե մեկանգամյա, այլ մշտական բնույթ են կրում», - ասել է Օլեգ Եսայանը, գրում է «Երկրամաս» թերթը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |