Հայպետհիդրոմետ ծառայություն. Մոտակա 10 օրում Հայաստանի տարածքում տեղումներ չեն սպասվում

PanARMENIAN.Net - Մոտակա 10 օրում Հայաստանի տարածքում տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը նույնը կմնա, իսկ օգոստոսի 6-7-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով և Արարատյան հովտում կհասնի 36-38 աստիճանի: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Ըստ նրա, նման շոգ և արևշող եղանակին բարձրանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման աստիճանը, ինչը բացասաբար է անդրադառնում մարդկանց առողջության վրա: «Խուսափելու համար ուլտրամանուշակագույն ճառագայթումից` խորհուրդ է տրվում ժամը 11.00-15.00-ն հնարավորինս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»,-հավելել է նա:

Բացի այդ, Զարուհի Պետրոսյանը նշեց, որ նախորդ 7 օրում Հայաստանում տեղումներ չեն արձանագրվել, իսկ ջերմաստիճանը եղել է 34-35 աստիճան, որի արդյունքում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել:

«Հրդեհների առաջացմանը և տարածմանը նպաստոմ է բարձր ջերմաստիճանային ռեժիմը, ցածր խոնավությունն ու քամին»,-հավելել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---