Բորիս Բարատով. «Ղարաբաղյան քրոնիկա. 1989-2009» գիրքը պետք է տարածվի ողջ աշխարհում

Բորիս Բարատով. «Ղարաբաղյան քրոնիկա. 1989-2009» գիրքը պետք է տարածվի ողջ աշխարհում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ռեժիսոր, գրող և լուսանկարիչ Բորիս Բարատովի հետ: Հանդիպման ընթացքում նա ներկայացրել է իր վերջին գիրք-ալբոմը` «Ղարաբաղյան քրոնիկա. 1989-2009», և խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող տեղեկատվական պատերազմի մասին:

«Մենք տեղեկատվական պատերազմում պարտություն ենք կրում: Տեսեք, թե ինչ հակահայկական քարոզչություն է վարում հիմա Ադրբեջանը և իր այդ տեղեկատվությունը տարածում է ողջ աշխարհում: Ադրբեջանի ԶԼՄ-երը գրում են, որ Հայաստանի իշխանությունները խաբում են սեփական ժողովրդին, պատմում են «այսպես կոչված ցեղասպանության» մասին, և որ ի սկզբանե Ղարաբաղը պատկանել է Ադրբեջանին, այն դեպքում, երբ Արցախի ամեն մի թիզ հողը հայ զինվորի արյամբ է գրավվել», - ընդգծել է Բորիս Բարատովը:

Հայկական ԶԼՄ-երին դիմելով, գրողը նշել է, որ հայ լավագույն լրագրողներին ու քաղաքագետներին աշխարհում չեն լսում, «որովհետև մեր խնդիրների մասին մենք խոսում ենք միայն մեր երկրի ներսում: Ռուսալեզու թերթ հրատարակելով հանդերձ, մենք այն 3000 օրինակ տպաքանակով տարածում ենք միայն Հայաստանում, դա ամոթալի է»:

Բորիս Բարատովը նշել է, որ այնպիսի գրքերն, ինչպիսիք են «Ղարաբաղի քրոնիկա. 1989-2009»-ը պետք է ողջ աշխարհում տարածվի ու աշխարհին ցույց տա Հայաստանի ճշմարտացի պատմությունը:

«Բորիս Բարատովը 20 տարի աշխատելով գրքի վրա` ներկայացրել է Արցախի 5000 տարվա պատմությունը», - ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Դանիելյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---