Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի նիստում անսպասելի որոշումներ կայացվեցին

Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի նիստում անսպասելի որոշումներ կայացվեցին

PanARMENIAN.Net - Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել Անկարայում օգոստոսի 1-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, անսպասելի որոշումներ կայացվեցին, որոնք տեղական ԶԼՄ-ներն անվանում են բանակի վերնախավի զտում:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չորեքշաբթի երեկոյան Խորհրդի արդյունքներին համաձայն հաստատեց նոր նշանակումները զինված ուժերի ղեկավար կազմում, և չստորագրեց գլխավոր կադրային փաստաթղթերը, որ վերաբերում էին Գլխավոր շտաբի պետին ու ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին:

Մի շարք թուրքական ԶԼՄ-ներ Խորհրդի ավարտին հայտնեցին, որ Գլխավոր շտաբի նոր պետ կդառնա բանակի գեներալ Իշիկ Քոշաները, որն այժմ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարն է և կփոխարինի այդ պաշտոնում գեներալ Իլկեր Բաշբուղին: Ավելի ուշ, ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Գլխավոր շտաբի նոր պետի մասին որոշումը դեռևս չի ստորագրվել:

Սկզբում ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնում Գլխավոր շտաբի պետն առաջարկել էր բանակի գեներալ Խասան Իգսիզի թեկնածությունը, որն այժմ Առաջին դաշտային բանակի հրամանատարն է: Սակայն, ինչպես վարչապետը, այնպես էլ նախագահը դեմ եղան այդ նշանակմանը, քանի որ Իգսիզը 19 գեներալների հետ միասին Ստամբուլի դատարանի կողմից ձերբակալվել էր 2003թ. նախապատրաստվող «Մահակ օպերացիա» հեղաշրջման նախապատրաստման գործով:

Անտեսելով զինվորականների դիմադրությունը` վարչապետը պնդեց իր որոշումը և արդյունքում Իգսիզն այդ պաշտոնում չնշանակվեց, չլուծվեց նաև Գլխավոր շտաբի նոր պետի նշանակման հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---