Սենատոր Բրաունբեքն արգելափակել է Ռիկարդոնեի նշանակումը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Սենատոր Բրաունբեքն արգելափակել է Ռիկարդոնեի նշանակումը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

PanARMENIAN.Net - Կանզասից ընտրված ամերիկացի սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Սեմ Բրաունբեքն արգելափակեց Ֆրենսիս Ռիկարդոնեի նշանակումը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANKA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ըստ Կոնգրեսի պաշտոնական զեկույցի, օգոստոսի 5-ին սենատորը հաղորդեց, որ նա իրազեկել է համապատասխան մարմնին Ռիկարդոնեի նշանակման արգելափակման մասին:

Ամերիկացի սենատորներն իրավունք ունեն արգելափակել բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը, եթե նրանց թեկնածությունները առաջադրել է ԱՄՆ նախագահը: Սակայն սենատոր Բրաունբեքը պետք է նաև հրապարակային պարզաբանում տա իր որոշման վերաբերյալ:

«Ռիկարդոնեի թեկնածության արգելափակումն արտացոլում է այն խնդիրները, որոնց բախվում է վարչակազմը Թուրքիայի հետ բարդ, լարված և անկանխատեսելի հարաբերություններում: Ավելի լայն իմաստով սենատոր Բրաունբեքի այս քայլը ենթադրում է, որ Կոնգրեսն ու ԱՄՆ քաղաքացիական հասարակությունը պետք է մանրակրկիտ կերպով վերանայեն` համապատասխանում են արդյոք մեր ազգային շահերին և ներկա միջազգային իրավիճակին այն զիջումները, որոնց մենք գնում ենք Թուրքիայի հետ հարաբերություններում մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և Ցեղասպանության ժխտման հարցում»,-նշել է Արամ Համբարյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---