Հայաստանի ֆուտբոլի հավաքականը FIFA-ի վարկանիշում պահպանել է իր դիրքը![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցանկը: Հուլիսի 14-ին ներկայացված վերջին վարկանիշի համեմատ, Հայաստանի ազգային հավաքականը իր դիրքերը չի փոխել և 318 միավորով դեռևս գրավում է 96-րդ տեղը: Առաջատարների եռյակը չի փոխվել` առաջին տեղում 1883 միավորով 2010 թ. աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է, երկրորդ տեղը 1659 միավորով գրավում է Հոլանդիայի հավաքականը, որն արծաթե մեդալակիր է, երրորդ տեղում Բրազիլիայի հավաքականն է, որն ունի 1524 միավոր: Օգոստոսի 11-ին հավաքականները ընկերական խաղով հանդես կգան: Երևանի «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի հավաքականը կհանդիպի Իրանի հավաքականի հետ, որը վարկանիշում գրավում է 65-րդ տեղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |