Թուրքիայում հունական եկեղեցում 88 տարվա մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ժամերգություն

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին Սումելում գտնվող հունական ուղղափառ եկեղեցում 88 տարվա մեջ առաջին անգամ պատարագ է մատուցվել: Ժամերգությունն անցկացրել է Թուրքիայի հույն պատրիարք Բարդուղիմեոս 1-ինը: «88 տարվա մեջ առաջին անգամ Աստվածածնի արցունքները չեն հոսել»,- ասել է նա ժամերգության ժամանակ: Հունաստանի վարչապետ Գեորգ Պապանդրեուն նշել է, որ Սումելում ժամերգությունը կարևոր և պատմական իրադարձություն է: « Թուրքիայի և Հունաստանի միջև կնքված համաձայնությունից հետո այս իրադարձությունը մեր հարևանների հետ համագործակցության ոգով է»,- ընդգծել է Պապանդրեուն: Պատարագին մասնակցում էին շուրջ 500 հույներ Թուրքիայից և ավելի քան 2000 ուխտավորներ Հունաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, գրում է Armenian Weekly-ն:

Մայիսին թուրքական կառավարութունը նամակ է հղել հունական պատրիարքությանը, որով թույլատրել է տարին մեկ անգամ` օգոստոսի 15-ին, Սուրբ Աստվածածնի օրը ժամերգություն անցկացնել Սումելի եկեղեցում: Սեպտեմբերի 19-ին պատարագ տեղի կունենա Ախթամարի Սուրբ Խաչի եկեղեցում, որն անցկացվելու է տարին մեկ անգամ: 1920-1922թթ. Օսմանյան կայսրության հունական բնակչությունը կոտորվել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի զորքերի կողմից: Սպանվել են ավելի քան 350 հազար հույներ, մնացածները փախել են Հունաստան և այլ երկրներ: Թուրքիան մինչ օրս ժխտում է Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---