Օբաման նախազգուշացրել է Թուրքիային Իրանի և Իսրայելի վերաբերյալ դիրքորոշման համար

Օբաման նախազգուշացրել է Թուրքիային Իրանի և Իսրայելի վերաբերյալ դիրքորոշման համար

PanARMENIAN.Net - Financial Times բրիտանական թերթը հաղորդում է, որ ԱՄՆ-ն նախազգուշացրել է Թուրքիային այն մասին, որ նրա դիրքորոշումն Իրանի և Իրաքի վերաբերյալ հարցականի տակ է դնում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունն Անկարային ամերիկյան զենք մատակարարելու մասին: Ինչպես հայտարարել է թերթին Վաշինգտոնում բարձրաստիճան աղբյուրը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է թուրքական ղեկավարությանը և անձամբ վարչապետ Էրդողանին այն մասին, որ Կոնգրեսում ավելի հաճախ են հարց տալիս` «իրականում Թուրքիան դաշնակից է, թե ոչ»: Օբամայի խոսքերով, նման կասկածները կարող են լրջորեն բարդացնել Թուրքիայի հետ հաստատված ռազմական գործարքները, հաղորդում է IzRus-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---