Սմբատ Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին Սինգապուրում մեկնարկել են առաջին պատանեկան Օլիմպիական խաղերը: Հայաստանն օլիմպիադայում ներկայացնում են 14 մարզիկներ 12 մարզաձևերում Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճեց ծանրորդ, մեծահասակների շարքում Եվրոպայի արծաթե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): «Պոկում» վարժությունում նա բարձրացրեց 108 կգ, իսկ «հրում» վարժությունում` 135 կգ և 234 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը` նվաճելով բրոնզե մեդալ: Նա օլիմպիական չեմպիոն Թուան Կիմ Թաչուին (Վիետնամ) զիջեց 13 կգ-ով: Օգոստոսի 16-ին ելույթ ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Վարոս Պետրոսյանը (85 ք/կ): Պետրոսյանը 5-րդ տեղի համար պայքարում հաղթեց Ալ-Աբեդին (Իրաք): Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Ռուսլան Օդենցովը (Ռուսաստան): Օգոստոսի 17-ին հանդես կգան ազատ ոճի ըմբշամարտիկ Արտակ Հովհաննիսյանը և վազորդ Դիանա Խուբեսերյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |