Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կժամանի Հայաստան` մասնակցելու ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին![]() ![]() PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստան կժամանի` մասնակցելու ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին, որը տեղի է ունենալու օգոստոսի 20-21-ին, Երևանում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրից: Ավելի վաղ ՀԱՊԿ կայքէջում հաղորդում կար այն մասին, որ գագաթաժողովի գլխավոր թեմաներից մեկը վերաբերելու է Ղրղըզստանում տիրող իրավիճակին: «Սպասվում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները կքննարկեն հանրապետությունում տիրող իրավիճակը և այն կարգավորելու ուղղությամբ ՀԱՊԿ հավաքական միջոցառումների իրականացումը», - ասվում է ՀԱՊԿ մամլո հաղորդագրության մեջ: Մոսկովյան «Կոմերսանտը» որոշ ժամանակ առաջ տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ սրված հարաբերությունների պատճառով Բելառուսի նախագահը կարող է նաև չմասնակցել Երևանում տեղի ունենալիք գագաթաժողովին: Գագաթաժողովին իր մասնակցությունը դեռևս չի հաստատել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |