Բուշերում գործարկել են առաջին իրանական ԱԷԿ-ը

Բուշերում գործարկել են առաջին իրանական ԱԷԿ-ը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին Բուշերում տեղի է ունեցել առաջին իրանական ատոմային էլեկտրակայանի ֆիզիկական գործարկումը: Ինչպես հաղորդում է AFP-ն, ԱԷԿ-ում կայացել է առաջին էներգաբլոկում ջերմաանջատիչ վառելանյութի ներբերման հանդիսավոր արարողությունը: Առաջիկա 10 օրում էներգաբլոկը կբեռնավորվի 80 տոննա ուրանին համարժեք վառելանյութով: Արարողությանը ներկա էին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն և Իրանի փոխնախագահ Ալի Աքբար Սալեխին: Նախատեսվում է, որ մինչև 2010-ի վերջը կկայանա ԱԷԿ-ի էներգետիկ գործարկումը, հաղորդում է Lenta.ru-ն: Բուշերի ԱԷԿ շինարարությունը սկսվել է 1970-ականներին: 1995-ին համաձայնություն է կնքվել ռուսական մասնագետների օգնությամբ նախագիծն ավարտելու մասին: Այդ ժամանակ նախատեսվում էր, որ ԱԷԿ-ը կգործարկեն 1999-ին, սակայն շինարարության իրագործման և ԱԷԿ փորձարկման ժամկետները տարբեր պատճառներով հետաձգվել են:

ԱԷԿ-ի համար միջուկային վառելանյութ տրամադրում է ռուսական կողմը: Վառելանյութի առաջին մասն Իրանը ստացել է դեռ 2007-ին: Միջուկային վառելանյութը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների վերահսկողության տակ: Ըստ կնքված համաձայնության, մշակումից հետո վառելանյութը կվերադարձվի Ռուսաստանին:

Իրանի միջուկային ծրագիրը երկար տարիներ անհանգստացնում է միջազգային կազմակերպություններին, առավել մեծ անհանգստությում են հարուցում ուրանի հարստացման ձեռնարկությունները. նման գործարան արդեն գործում է Նաթանզ քաղաքում, երկրորդը գտնվում է Կում քաղաքի մոտ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խոստացել է շուտով երկրում կառուցել ևս 10 նման գործարան:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---