Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Ավետարանական եկեղեցու դերը ավանդույթների և ազգային ինքնության պահմանպան գործում

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Ավետարանական եկեղեցու դերը ավանդույթների և ազգային ինքնության պահմանպան գործում

PanARMENIAN.Net - Այս օրերին Լիբանանում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին այցելել է Բեյրութ քաղաքում գտնվող Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների կենտրոնական մարմին և հանդիպում ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ` ատենապետ Սողոմոն Քիլաղբյանի գլխավորությամբ:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Ավետարանական եկեղեցու դերակատարությունը Սփյուռքում հայեցի կրթության եւ ազգային ինքնության պահպանման գործում` որպես լավագույն օրինակ մատնանշելով եկեղեցու կողմից ֆինանսավորվող և հայկական առաջատար բուհերից մեկը հանդիսացող Հայկազյան համալսարանը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայ Ավետարանական եկեղեցուն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման համար, հույս հայտնելով, որ դրանց շրջանակը կընդլայնվի, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---