Երկու օրում Գյումրի քաղաքի Պատվո բլուր է այցելել ավելի քան 5000 մարդ

Երկու օրում Գյումրի քաղաքի Պատվո բլուր է այցելել ավելի քան 5000 մարդ

PanARMENIAN.Net - Հայաստանի Գյումրի քաղաքում ռուսական սպայական գերեզմանոցի` Պատվո Բլուրի բացումին հաջորդած երկու օրերում այն այցելել է ավելի քան 5000 մարդ: Բլուրում հայտնվել են մարդկանց կողմից բերված հսկայական քանակությամբ բնական ծաղիկներ: Պատվո բլուրը բացվել է օգոստոսի 20-ին Ռուսաստանի և Հայաստանի նախագահների կողմից: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին «Պատվի գործ» ռուս-հայկական բաերգործական կազմակերպության մամլո կենտրոնից, համալիր այցելած գյումրեցիները չեն թաքցրել իրենց զարմանքը կարճ ժամանակում կատարված այդպիսի աշխատանքի վերաբերյալ:

Պատվո բլուրը զինվորական գերեզմանոց է` ստեղծված 1856-ին Ալեքսանդրապոլում Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար Նիկոլայ Մուրավյովի կողմից: Այստեղ հանգչում են ռուսական բանակի 156 սպաների աճյունները, որոնք զոհվել են 1855 և 1878-1879թթ. ռուս-թուրքական պատերազմներում: 1956-75թթ. բլուրը փորվել է, գերեզմանները` ոչնչացվել, դրանց տեղում կառուցվել է մանկական առողջարան:

Հուշահամալիրի վերականգնման նախաձեռնությամբ անցյալ տարի հանդես է եկել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, նրան պաշտպանել է երկու երկրների ղեկավարությունը: Նախագիծն իրականացվել է Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի աջակցությամբ:

Վերականգնման աշխատանքների համակարգման համար 20089-ի հոկտեմբերին ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով հասարակական գործիչ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ղեկավարությամբ:

Կազմակերպչական աշխատանքների համար ստեղծվել է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը, որի համանախագահներն են դարձել Հայաստանում «Ռոսհամագործակցության» նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը և Անդրանիկ Նիկողոսյանը:

Գերեզմանոցի մոտ պահպանվել է ռուսական մատուռ, որը 1920-ին փակվել է խորհրդային իշխանության հաստատումից հետո, իսկ 1980-ականներին ծառայել է որպես ռուս-հայկական բարեկամության թանգարան: Այն տուժել է 1988թ. ավերիչ երկրաշարժից, ներկա դրությամբ այն վերականգնվել է Պատվո բլուրի վերանորոգման շրջանակներում:

Հուշահամալիրը վերականգնվել է Ուլյանովսկից ճարտարապետ Օլեգ Վլադիմիրովի նախագծով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---