Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հրանտ Դինքի ընտանիքի հայցը Թուրքիայի դեմ![]() ![]() PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հրանտ Դինքի ընտանիքի հայցը Թուրքիայի դեմ: Դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել նրանում, որ նա պատշաճ կերպով չի ապահովել Հրանտ Դինքի ընտանիքի անվտանգությունը բազմաթիվ սպառնալիքներից և Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով մեղադրանքից հետո: Դատարանը դատապարտել է Թուրքիային Հրանտ Դինքի սպանության հետաքննության անարդյունավետության համար: Դեռևս կյանքի օրոք հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն անհիմն կերպով մեղադրվել էր թուրքական նույնականությունը վիրավորելու մեջ Թուրքիայի ՔՕ 301 հոդվածի նշաններով: Մահվանից մեկ շաբաթ առաջ նա դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան թուրքական դատարանի որոշումը վիճարկելու համար: Դինքի մահվանից հետո նրա ընտանիքը հայց է ներկայացրել թուրքական իշխանությունների դեմ այն մեղադրանքով, որ նրանք չեն կանխարգելել Դինքի սպանությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է հրապարակել Դինքի ընտանիքի հայցի վերաբերյալ ամբողջական որոշումը սեպտեմբերի սկզբին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |