Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնությունում «Մետալուրգի» կազմում դարձել է գոլի հեղինակ![]() ![]() PanARMENIAN.Net - Հանգստյան օրերին եվրոպական առաջնություններում հանդես եկած հայ ֆուտբոլիստները հերթական խաղն անցկացրին իրենց թիմերում: Ուկրաինայի գլխավոր լիգայում Դոնեցկի «Մետալուրգը» 7-րդ մրցաշարում ընդունել է «Վորսկալին» և հաղթել 2:0 հաշվով: «Մետալուրգի» երկրորդ գոլը խփել է թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Արտակ Դաշյանը` որպես փոխարինող դաշտ է դուրս եկել խաղի երկրորդ կեսին: Մրցաշարում Դոնեցկի ակումբը 10 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: Դանիայի առաջնության 6-րդ մրցաշրջանում «Ռանդերսը» ոչ ոքի խաղաց «Սիլկեբորգի» հետ: «Ռանդերսի» կազմում են հանդես եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրի Մովսիսյանը և պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: «Ռենդերսը» մրցաշարային աղյուսակում 9 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 25-րդ մրցաշարում «Խիմկին» հյուրընկալվել է առաջնությունը գլխավորող «Կուբանին»: Նվազագույն հաշվով հաղթանակել են «Կուբանի» ֆուտբոլիստները: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու պաշտպանության տակ եղած դարպասին գոլ է խփել Սերգեյ Դավիդովը: «Խիմկին» 36 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Իսկ «Ուրալ» թիմը, որտեղ խաղում էին Դենիս Թումասյանը և Արթուր Մալոյանը խաղացել է «Սալյուտի» հետ` 1:1 հաշվով և 40 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |