Հրանտ Մարգարյան. «Հայ ժողովուրդը պատրաստ է զոհողությունների` հանուն անկախության ու ազատության»![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին Լիբանանի Այնճար գյուղում տեղի է ունեցել Մուսա լեռան հերոսամարտի 95 ամյակին և գյուղի հիմնադրման 70 ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողություն: Միջոցառմանը ներկա են գտնվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Մեծի տան Կիլիկիայի Արամ Ա Կաթողիկոսը, ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլք: Ողջույնի խոսքով հանդես գալով` Հրանտ Մարգարյանն ընդգծել է, որ հուշարձանն ապացույց է այն բանի, որ հանուն հայրենիքի ազատության, անկախության, արժանապատվության և անվտանգության հայ ժողովուրդը պատրաստ է զոհողությունների: «Այդ ճանապարհին հայրենիքի պաշտպանների տված զոհերը արմատներ տվեցին ու մենք սկսեցինք հաղթանակել: Զոհվածները հավերժ կմնան մեր սրտերում», - ասել է Հրանտ Մարգարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |