ԱՇՆԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՌՈՒՄԻՆԻԱՅԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր սպասվում են Ռուսաստանի, Ռումինիայի, Վրաստանի եւ Լեհաստանի նախագահների այցը Հայաստան: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, սեպտեմբերի 14-16-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հոկտեմբերի 9-10-ը` Ռումինիայի նախագահ Ի. Իլիեսկուն, նոյեմբերի 14-16-ը` Լեհաստանի նախագահ Ա. Կվաշնեւսկին: Վրաստանի նախագահի այցի ժամկետն առայժմ ճշտված չէ:

Համաձայն ՀՀ ԱԳՆ` սեպտեմբերի 9-12 -ը Հայաստան կայցելի Եվրախորհրդի Գլխավոր քարտուղար Լորդ Ռասսելը: Այդ օրերին Երեւանում կգտնվեն նաեւ Վերականգնման եւ զարգացման Եվրաբանկի տնօրենների Խորհրդի անդամները: Սեպտեկբերի 25-27-ը Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ Հայաստան կժամանի Հռոմի Պապը` Հովհաննես Պետրոս Երկրորդը: Սեպտեմբերի16-23-ը Հայաստան կժամանի Արգենտինայի արտաքին գործերի փոխնախարարը, իսկ սեպտեմբերի 20-24-ը` «Հայաստան-Ֆրանսիա» ֆրանսիական սենատորների բարեկամական խումբը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---