Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ոչ ՀԱՊԿ-ին, ոչ ՆԱՏՕ-ին25 օգոստոսի 2010 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ոչ ՀԱՊԿ-ին, ոչ ՆԱՏՕ-ին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Նրա խոսքերով, քանի դեռ ՀԱՊԿ-ը բացատրություններ չի ներկայացրել Հայաստանի «ագրեսիվ քաղաքականության» առնչությամբ, Ադրբեջանը այդ կազմակերպության հետ քննարկելու առարկա չունի: «Բացի այդ, 1992 թվականից ի վեր, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մշտապես բանակցություններ են տարվում ռազմական համագործակցության վերաբերյալ: Սակայն մենք միշտ Մոսկվայի դիմաց դրել ենք ղարաբաղյան հարցի կարգավորման պայմանը: Ցավոք, մինչ այսօր այդ ոււղղությամբ ոչինչ չի արվել: Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը գտնվել ՀԱՊԿ-ի կազմում, եթե այնտեղ կա Հայաստան»,- նշել է նա: Ա. Հասանովն ընդգծել է, որ Ադրբեջանը չի պատրաստվում անդմակցել ոչ ՆԱՏՕ-ին, ոչ էլ ՀԱՊԿ-ին այնքան ժամանակ, քանի դեռ այդ կազմակերպությունները չդատապարտեն Հայաստանին: Նա նաև հիշեցրել է լրագրողներին, որ դեռ 1992-ին ԵԱՀԿ շրջանակներում Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի միջև կնքվել է համաձայնագիր սովորական սպառազինության վերաբերյալ, ըստ որի կարգավորվում է սպառազինության չափը Հարավային Կովկասի երկրների համար: «Մենք գտնում ենք, որ Երևանի և Մոսկվայի միջև վերջին համաձայանգրի կնքումը կարող է խախտել վերոնշյալ փաստաթղթի կետերը»,- ընդգծել է նա: Հասանովի խոսքերով, ԵԱՀԿ-ն ևս պետք է իր դիրքորոշումը հայտնի տվյալ հարցով: Միաժամանակ, նա ընդգծել է, որ Ադրբեջանը չի մտադրվում խառնվել Ռուսաստանի և Հայաստանի երկկողմանի հարաբերություններին, հաղորդում է 1news.az-ը:
Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |