Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան նույնիսկ ժամանակավոր չի բացի Հայաստանի հետ սահմանը

Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան նույնիսկ ժամանակավոր չի բացի Հայաստանի հետ սահմանը

PanARMENIAN.Net - Թուրքիան նույնիսկ ժամանակավոր չի բացի Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Քոնիայում բնակչության հետ հանդիպման ժամանակ:

«ՆԱՏՕ-ի զորավարժությունները նվիրված են այնպիսի բնական աղետների հետևանքներին, ինչպիսին երկրաշարժն է: Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի անդամ, բնականաբար կմասնակցի դրանց: Սակայն, նույնիսկ ժամանակավոր Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Այդ հարցն օրակարգում չկա»,- ասել է նա և ավելացրել, որ սեպտեմբերի 11-17-ը կայանալիք ՆԱՏՕ զորավարժությունները, որոնք մասնակցելու են նաև Թուրքիան և Հայաստանը, զուտ մարդասիրական բնույթ են կրում:

Նա նաև հիշեցրել է, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նա ասել է նույնը և կոչ արել չվստահել ՆԱՏՕ-ի պահակախմբի անցնելու համար հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին անհիմն լուրերին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---