Կարեն Թամազյան. Հայաստանի ֆինանսական շուկան զարգացման մեծ պոտենցիալ ունի27 օգոստոսի 2010 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսական շուկան բավական զարգացած չէ, բայց մեծ պոտենցիալ ունի, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման բաժնի պետ Կարեն Թամազյանը: Նրա կարծիքով, 3-5 տարի անց երկրի ֆինանսական շուկան ավելի զարգացած կլինի իր նոր ֆինանսական և ներդրումային գործիքների շնորհիվ: «Եթե ՀՀ խորհրդարանը հաստատի կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագիծը, ապա կստեղծվեն ներդրումային հիմնադրամներ, որոնք ֆինանսական շուկայի հիմնական ինստիտուտներից են»,- ասել է նա: Թամազյանը նաև ավելացրել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծման դեպքում ֆինանսական շուկայի մասնակիցները շահագրգռված կլինեն ֆինանսական շուկայի զարգացման ուղիների, ներդրումային գործիքների ստեղծման մեջ: Հայաստանում հունվարի 1-ից կներմուծվի կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ, 2014-ից` պարտադիր: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից |