Թուրքիան Իրանից բացատրություններ է պահանջում փոխնախագահ Համիդ Բաղայիի հայտարարությունների առթիվ

Թուրքիան Իրանից բացատրություններ է պահանջում փոխնախագահ Համիդ Բաղայիի հայտարարությունների առթիվ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Իրանից բացատրություններ է պահանջել Իրանի փոխնախագահ Համիդ Բաղայիի հայտարարության առթիվ 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, Թուրքիայում Իրանի դեսպանը նոտա է հանձնել Իրանի ԱԳՆ:Ավելի ուշ հեռախոսազրույց է կայացել Ահմեդ Դավութօղլուի և Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեր Մոթաքիի միջև:

Իրանում Թուրքիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Բաղայի խոսքերը սխալ են մեկնաբանվել որոշ ԶԼՄ-ի կողմից: Բաղային ասել է, որ այդ խնդիրը (Հայոց ցեղասպանությունը) վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին և կարծիք չի հայտնել այդ առիթով:

Իր հերթին, Մոթաքին ասել է, որ համաժողովը կազմակերպվել է փոխնախագահի կողմից և նվիրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Դավութօղլուի խոսքերով, Թուրքիան բավարարված կլինի այն ժամանակ, երբ բացատրություններ ստանա հենց Համիդ Բաղայից: « Մոթաքին ասաց ինձ, որ Բաղային կբացատրի իր դիրքորոշումը»,- ասել է Դավութօղլուն:

Թեհրանում կայացած «Իրան. հաջողությունենրի կամուրջ» միջազգային համաժողովում փոխնախագահ Համիդ Բաղային հայտարարել է. «շուրջ 100 տարի առաջ Օսմանյան կառավարությունը 1915-ին Ցեղասպանություն է իրագործել հայերի նկատմամբ»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---