Պետական ճարտարագիտական համալսարանն ուսանողների պակասը համալրում է հեռակա սովորողների հաշվին

PanARMENIAN.Net - Պետական ճարտարագիտական համալսարանը ուսանողների պակասը համալրում է հեռակա սովորողների հաշվին: Ինչպես առաջին կուրսի ուսանողների հետ հանդիպմանը ասել է ԵՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, նախատեսվում է, որ բուհի հեռակա սովորողների թիվը կկազմի շուրջ 500 հոգի: 2010 թվականին ԵՊՃՀ ընդունվել է 1221 ուսանող, ինչը 299-ով քիչ է, քան 2009-ին:

Մինչդեռ, ըստ ռեկտորի, այս տարի ամենապահանջված ֆակուլտետները համակարգչային համակարգերի ու ինֆորմատիկայի, ռադիոտեխնիկայի ու կապի, կիբերնետիկայի ու էներգետիկայի ֆակուլտետներն են եղել: Ուսանողների հետ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ԵՊՃՀ խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը, Synopsys Armenia ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---