Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է բեմ վերադառնալ

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է բեմ վերադառնալ

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է բեմ վերադառնալ: Ինչպես հաղորդում է «Europe-1» ռադիոկայանը, Ազնավուրը 2011թ. աշնանը համերգներով հանդես կգա Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում: Ինչպես հայտնել է ինքը երգիչը, այդ համերգները վերջինը կլինեն: «Ես կլինեմ 87, գրեթե 88 տարեկան և գալիս է մի պահ, երբ պետք է կանգ առնել»,-ասել է նա: Ընդ որում, նա նշել է, որ հրաժեշտ չի տա բեմին, քանի որ չի սիրում այդ բառը: «Ավելի շուտ, ես ցտեսություն կասեմ»,-ասել է Ազնավուրը:

Շառլ Ազնավուրի առաջինը համերգը 1956թ. տեղի է ունեցել «Օլիմպիա» համերգասրահում: Վերջին համերգը մեծն շանսոնյեն տվել է 2007թ. Ֆրանսիայում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---