Ահմեդ Դավութօղլու. «Թուրքիան մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի»

Ահմեդ Դավութօղլու. «Թուրքիան մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի»

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այցելել է Իգդիր և Վան: Իր այցի ընթացքում Դավութօղլուն հայ-թուրքական սահմանում է եղել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրել է, որ անցյալ տարի ստորագրվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: «Արևելյան սահմանի բացման աշխատանքները շարունակվում են: Դրանց արդյունքների մասին հայտնի կդառնան նախատեսվող հանդիպումներից հետո: Ես շրջագայում եմ տարածաշրջանում և սահմաններով: Մյուս սահմանների նման արևելյան սահմանը ևս շատ կարևոր է: Աստված տա, որ մենք կարողանանք խաղաղություն հաստատել կովկասյան տարածաշրջանում», - ասել է նա:

Թուրքիայի ԱԳ նախարարը Իգդիրի նահանգապետ Ամիր Չիչե քի հետ միասին շարժվել է Ալիջանի սահմանի մոտով, որը Հայաստանի հետ ամենամոտ սահմանակետն է:

Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է նաև տարածաշրջանային հակամարտություններին: Այդ համատեքստում նա իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության առիթով, ինչը մարդկային զոհերի պատճառ է դառնում: Դրա հետ կապված նա ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի: Այս մասին հաղորդում է Haberler-ը:

Հղումներ թեմայով.
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---