Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մանկատան շենքի բացման արարողությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում գտնվող` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մանկատան շենքի բացման արարողությունը:

Շենքը վերանորոգվել է Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ` ի հիշատակ տիար Ջորջ Քյուրքչյանի և նրա դուստր Մարինա Քյուրքչյանի: Այս մասին հաղորդում է Սբ Էջմիածնի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---