Աղասի Արաբյան. Ռուսաստանի ջավախահայությունն անբաժան է իր փոքր հայրենիքից

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի ջավախահայության առաջնահերթ խնդիրն իր մշակութային արժեքները և ավանդույթները պահպանելն է, ձուլմանը հակազդելը: Դրան զուգահեռ Ռուսաստանի ջավախահայությունը պետք է հստակ հայեցակարգ և կայուն դիրքորոշում մշակի հենց Ջավախքում հայության պահպանման և զարգացման հարցում: Նշված դիրքորոշումն անպայման պետք է բխի Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգից»,- ասել է ՌԴ Պետդումայի պատգամավորի օգնական, Ռուսաստանի ջավախահայության ներկայացուցիչ, Ջավախքի հայերի իրավունքների պաշտպանության կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչ Աղասի Արաբյանը «Ռուսաստանի հայկական սփյուռք. ժամանակի մարտահրավերներ» միջազգային համաժողովի ընթացքում:

Նրա խոսքերով, Ռուսաստանի ջավախահայությունն անբաժան է իր հայրենիքից և պետք է Ջավախքի իր եղբայրների ու քույրերի հետ կիսի այն խնդիրները, որոնց հետ ներկա պահին բախվում են և իր ուժերի ու հնարավորությունների ներածին չափով, այլ ոչ թե խոսքերով, օգնի հայրենակիցներին: «Ռուսաստանի ջավախահայությունը պետք է հասկանա, որ այսօր Ջավախքում իրավիճակը սրվում է, և անհրաժեշտ է ժամանակին կասեցնել իրադարձությունների բացասական զարգացումը: Դրա համար անհրաժեշտ են զգալի պաշարներ, ոչ միայն ֆինանսական, այլ նաև մարդկային, մտավոր, քաղաքական և այլն: Այդ պաշարները կան, սակայն ՌԴ տարածքում ապրող ջավախքցիների ճնշող մեծամասնությունը գտնվում է ազգային շարժումից դուրս»,- նշել է Աղասի Արաբյանը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Արաբյանի կարծիքով, եթե չմշակվի Ջավախքի հայերի պահպանության հստակ քաղաքականություն, ապա բնակչության զգալի մասը շուտով կկորցնի ազգային նույնականությունը, իսկ մյուս մասն ընդմիշտ կլքի Ջավախքը: «Իրենց փոքր հայրենիքի ճակատագրով մտահոգված ջավախքցիները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն ռուսական մարզերի գործունակ կազմակերպություններին` Ռուսաստանի ջավախահայության համադաշնային շարժման մեջ ընդգրկելու ճանապարհով: Այսօր հրատապ հարց է Ռուսաստանի ջավախահայության պասիվ մասին ներառելը Ռուսաստանի ջավախահայերի կազմակերպված գործունեության մեջ»,- հայտարարել է Արաբյանը: Ռուսաստանի ջավախահայության միջոցների և ջանքերի կենտրոնացումը մեկ կազմակերպության շրջնականերում թույլ կտա արդյունավետ և նպատակաուղղված աջակցել հայկական համազգային խնդիրների լուծմանը: Ռուսաստանի համադաշնային ջավախական կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները պետք է լինեն. դադարեցնել Ջավախքում բռնի ձուլումը, վերադառնալ վարչական բաժանման, որը գոյություն ուներ մինչև 1955-ը, հատկապես Սամցխե-Ջավախք-Ծալկա, տրամադրել Ջավածքին տեղական ինքնակառավարման լայն իրավունքներ, տրամադրել հայոց լեզվին նույնպիսի կրագավիճակ, ինչպիսին վրացերենինն է, այսինքն տրամադրել երկրամասում երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ, ինչպես նաև տալ Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ, դադարեցնել «Բավրա» անցագրային կետում արհեստական խոչընդոտների ստեղծումը, հանել հայկական ուսումնական և գեղարվեստական գրականություն բերելու արգելքը, վերջ տալ հայ ակտիվիստների դատական և քրեական հետապնդումներին և այլն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---