Հարություն Մեսրոպյան. 2010-ի տվյալներով Հայաստանում գնաճը կարող է կազմել ավելի քան 10 տոկոս

PanARMENIAN.Net - 2010-ի տվյալներով Հայաստանում գնաճը կարող է կազմել ավելի քան 10 տոկոս, կարծում է կառավարման փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոպյանը: Բացի դրանից, նա հաղորդեց, որ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը հունիսի վերջին պաշտոնական տվյալներով կազմել է 41052 դրամ, իսկ ՀԲ տվյալներով` 33060 դրամ: Միաժամանակ պարենային զամբյուղը կազմել է 26485 դրամ, իսկ ՀԲ հաշվարկներով` 21330: «Ես կարծում եմ, որ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 65 հազար դրամից ոչ պակաս, իսկ պարենայինը` 42-45 հազար դրամ»,- ասաց Մեսրոպյանը: Իր հերթին սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը կարծում է, որ գնաճը կանխատեսելն անհնար է, քանի որ այդ ցուցանիշը կախված է շատ գործոններից, և դրա աճը զսպող ոչ մի հստակ գործիք չկա: Նրա խոսքերով, Հայաստանը պետք է պարենային մեծ պաշարներ ունենա, որպեսզի սահուն կերպով կարգավորի գնաճը: Ընթացիկ տարում կարտոֆիլի բարձր գինը կապված է նրա հետ, որ գարնանային անձրևների պատճառով բերքը մեկ ամսով ուշացավ»,- նշեց նա և հավելեց, որ բերքահավաքից հետո կարտոֆիլի գները կկարգավորվեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---