Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Երկու երկրների նախագահները քննարկելու են ռազմատեխնիկական համագործակցության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև Կասպիցում և Իրանի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր:

Ադրբեջան կատարած երկօրյա այցի պաշտոնական մասը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին: Նախատեսվում է, որ մի շարք փաստաթղթեր կստորագրվեն: Դմիտրի Մեդվեդևն իր իշխանավարման ժամանակահատվածում արդեն երրորդ անգամ է այցելում Ադրբեջան: Նա Բաքու այցելել է 2008 և 2009 թթ., հայտնում է Վեստի ռու-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---