Հայաստանի պետգնումների էլեկտրոնային համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հատկացվել է 2 մլն դրամ

Հայաստանի պետգնումների էլեկտրոնային համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հատկացվել է 2 մլն դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի պետգնումների էլեկտրոնային համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հատկացվել է 2 մլն դրամ:

Ինչպես հաղորդել է կառավարության նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, պետգնումների էլեկտրոնային համակարգը ներմուծելու համար ներդրվել են զգալի միջոցներ: «Համակարգի ամենօրյա այցելությունը հասնում է 700-ի, ավելին, մենք օրական 7000 նամակ ենք ստանում: Այդ ծավալներն աճի դրական միտում ունեն, սակայն դրանց սպասարկման համար բավարար տեխնիկական միջոցներ չկան»,- ասել է նա և հավելել, որ կստեղծվի «թեժ գիծ», որի համար նախատեսվում է ծախսել հատկացված միջոցները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---