«Հայռուսգազարդը» դեռևս պատրաստ չէ «Գազարդի» հայտարարությունը մեկնաբանելու

«Հայռուսգազարդը» դեռևս պատրաստ չէ «Գազարդի» հայտարարությունը մեկնաբանելու

PanARMENIAN.Net - 2010 թ. հունվար-հուլիս ամիսներին «Գազարդ» ԲԲԸ-ն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՌԴ ներքին շուկայում 6 տոկոսով բարձրացրել էր գազի վաճառքի գները: Այս մասին հեռախոսային համաժողովի ընթացքում հաղորդել է «Գազարդի» վարչության պետի տեղակալ Անդրեյ Կրուգլովը: «Գնային իրավիճակի մասին խոսելով, կարելի է ասել, որ կառավարությունը հետևում է գազի սակագների բարձրացման հաստատված ծրագրին: Մենք ենթադրում ենք, որ գազի կայուն գների բարձրացումը շարունակվում է», - ասել է նա:

Նախկին ԽՍՀՄ երկրներում 2010 թ. 7 ամիսների ընթացքում գազի վաճառքի ծավալը մեծացել է 40 տոկոսով: «2010 թ. շարունակվում է Բելառուսի, Մոլդովայի և Հայաստանի հետ շուկայական գնագոյացման անցման գործընթացը: Այդ պատճառով մենք գազի գների բարձրացում ենք սպասում այդ տարածաշրջանում», - ասել է Ա. Կրուգլովը: Նա նաև հիշեցրել է, որ կոնցեռնը այդ երկրների հետ շուկայական գնագոյացման վերջնական անցում կատարելու են 2011 թ.:

Եվրոպայում ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին «Գազարդի» վաճառած գազի ծավալը ավելացել է 11 տոկոսով: «Շուկայում տիրող ծանր վիճակը հաշվի առնելով, մենք ենթադրում ենք, որ Եվրոպայում գազի վաճառքի ծավալը 2010 թ. տվյալների համաձայն,մոտ է լինելու անցյալ տարվա ցուցանիշներին», - ասել է Կրուգլովը:

«Գազարդի» մենեջերը նույնպես հաղորդել է, որ «Գազարդի» կանխատեսման համաձայն, Եվրոպայում գազի վաճառքի միջին գինը 2010 թ. նախատեսվում է մոտավորապես 308 դոլար` հազար խորանարդ մետր գազի համար, հաղորդում է էներգոնյուս-ը:

2009 թ. «Գազարդը» գազի արդյունահանումը 2008 թ. համեմատ նվազեցրել է 16,1 տոկոսով` մինչև 462,2 մլրդ խ/մ: 2010 թ . առաջին եռամսյակում «Գազարդի» շահույթն ավելացել է մոտավորապես 3 անգամ` 110,177 մլրդ ռուբլուց բարձրանալով մինչև 336,849 մլրդ ռուբլի:

ՀԾԿՀ-ի որոշման համաձայն, 2010 թ. ապրիլի 1-ից Հայաստանի սպառողների համար գազի սակագները բարձրացել են 37,5 տոկոսով`մեկ խոր/մ-ի համար մինչև 132 դրամ` ներկա 95 դրամի դիմաց: Այն ձեռնարկությունների համար, որոնք մեկ ամսում օգտագործում են մինչև 10 հազ. ք/մ գազ, սակագինը բարձրացել է 13 տոկոսով և ապրիլի 1-ից կազմել 243,13 դոլար` 1000 խ/մ ծախսած գազի համար` գործող 215 դոլար սակագնի փոխարեն:

Այս տեղեկատվությունը հասարակության զայրույթն է առաջացրել, սակայն մենք «Հայռուսգազարդից» որևէ մեկնաբանություն ստանալ այդպես էլ չկարողացանք: «Մենք «Գազարդի» հայտարարությանը ծանոթ ենք, սակայն մեր մեկնաբանությունները պետք է համաձայնեցվեն ընկերության գլխավոր տնօրինության հետ, որը հիմա կարևոր խորհրդակցություն է վարում», - PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Շուշան Սարդարյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---