Ժերար Դեպարդյեն դարձավ «Կարոտ» 2010-ի մրցանակակիր

Ժերար Դեպարդյեն դարձավ «Կարոտ» 2010-ի մրցանակակիր

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ դերասան ժերար Դեպարդյեն դարձել է «Կարոտ» 2010-ի մրցանակակիր, որը տեղի է ունեցել Երևանում սեպտեմբերի 4-ին:Մրցանակը դերասանին հանձնել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը: «ժերարի հետ հետ շփման ժամանակ ինձ մոտ համոզմունք ձևավորվեց, որ նա հայկական արմատներ ունի: Ես դեռ չեմ իմացել, թե նրա նախնիներից ով է հայ եղել, բայց ես համոզված եմ, որ դա այդպես է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը մրցանակի հանձնելիս: Նա նշել է նաև, որ «Կարոտի» հաջորդ փառատոնը կարելի է անցկացնել Փարիզում, իսկ դերասանն ավելացրել է, որ այդ մասին կխոսի իր ընկեր, «Սեզար» փառատոնի նախագահ Ալան Թերզյանի հետ:

ԱԺ նախագահը դերասանին ևս մեկ պարգև է հանձնել` ՀՀ ԱԺ Պատվո շքանշան: Դեպարդյեն շնորհակալություն հայտնեց երգչուհի Ֆլոր Մարտիրոսյանին «Դլե յաման» երգի կատարման համար, ինչպես նաև երաժիշտ Լևոն Մալխասյանին:

«Սա յուրահատուկ փառատոն է, որի շրջանակներում պատվում են ոչ միայն արտիստներին, այլ նաև սպորտի, գիտության, կրթության և այլ ոլորտների ներկայացուցիչներին, որի համար իմ հիացմունքն եմ հայտնում կազմակերպիչներին: Ինչ վերաբերվում է Հովիկ Աբրահամյանին, ապա իսկապես, իմ երակներում ինչ-որ հայկական բան է հոսում»,- ասել է դերասանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---