2011 թվականին Հայաստանում կգործի մոտ 135 ավագ դպրոց

2011 թվականին Հայաստանում կգործի մոտ 135 ավագ դպրոց

PanARMENIAN.Net - «Հայաստանի հանրակրթական համակարգում ավագ դպրոցների ձևավորման գործընթացը կավարտվի 2011 թվականին»,- սեպտեմբերի 7-ին կառավարության մամլո կենտրոնում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, այսօր Հայաստանում գործում են 91 ավագ դպրոցներ:

Դրա հետ մեկտեղ նախարարն ավելացրել է, որ ավագ դպրոցների ցանկի համալրումից հետո դրանց թիվը կաճի 40-44-ով` «կախված իրադրությունից»: Իսկ ինչ վերաբերում է ավագ դպրոցներում դասարանների հագեցվածությանը, ապա, նրա խոսքով, այստեղ պակասություն չի նկատվում: «Կան ավագ դպրոցներ, որոնք լիովին հագեցած են, կան անգամ դպրոցներ, որտեղ մինչև 17 դասարան է բացվել, դա բավական բարձր ցուցանիշ է»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով ավագ դպրոցների գործունեության արդյունավետությանը` նա նշել է, որ դրանք մրցում են քոլեջների և ուսումնարանների հետ` պայքարելով միևնույն սաների համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---