Վահրամ Աթանեսյան. ԼՂՀ Ազատագրված տարածքների բնակեցումն օրինական է և որևէ «միջազգային մոնիտորինգ» հակառակը պարտադրել չի կարող:

Վահրամ Աթանեսյան. ԼՂՀ Ազատագրված տարածքների բնակեցումն օրինական է և որևէ «միջազգային մոնիտորինգ» հակառակը պարտադրել չի կարող:

PanARMENIAN.Net - Այն փաստը, որ ՄԽ համանախագահները և Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Սեմնեբին Բաքվում հանդիպումներ են ունեցել «ԼՂ ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ, արդեն իսկ մտահոգիչ է: Մանավանդ որ այդ «կազմակերպության ղեկավար կազմի» շատ ներկայացուցիչներ, ինչպես Ֆարհադ Բադալբեյլին, Լեռնային Ղարաբաղի ու նրա խնդիրների հետ որևէ կապ ունենալ չեն կարող: Այն պարզ պատճառով, որ նրանք «կոնֆլիկտի զոհ» չեն, երբևէ ԼՂ- ում չեն բնակվել: Եվ, բնականաբար, չունեն այնտեղ «վերադառնալու իրավունք»: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

«Եվ եթե համանախագահները համառորեն չտեսնելու են տալիս դա, ապա ժամանակը չէ արդյոք, որ 1920թ. մարտի 23-ի Շուշիի ցեղասպանության զոհերի իրավահաջորդները, որ ցրված են ամբողջ աշխարհով մեկ, նույնպես պահանջեն լսել իրենց: Ժամանակը չէ արդյոք, որ Ադրբեջանից բռնի տեղահանված 500 000 հայերն ու նրանց ժառանգները բարձրաձայնեն իրենց իրավունքների մասին:

Ըստ տեղեկությունների, այսօր ՄԽ համանախագահները Մարդակերտի շրջանում կհատեն ղարաբաղա- ադրբեջանական զորքերի շփման գիծը: Նրանց ճանապարհն անցնելու է բռնազավթված Մարաղա և Մարգուշավան գյուղերով:

1992թ. ապրիլի 10-ին այդտեղ ադրբեջանական բանակը խաղաղ բնակչության սպանդ է կազմակերպել: Ավելի քան 6000 մարդ ենթարկվել է ցեղասպանության: Շատերի ճակատագիրն առայսօր մնում է անհայտ:

Փրկվածների մի մասն այսօր հիմնադրել է Նոր Մարաղա բնակավայրն ու առանց միջազգային մարդասիրական օգնության հաղթահարում է կյանքի դժվարությունները: Եվ եթե Մարտակերտի ու Մարտունու շրջանների զգալի հատվածների, ամբողջ Շահումյանի ադրբեջանական օկուպացիան «օրինական է», ապա լիովին օրինական է նաև ազատագրված տարածքների բնակեցումը: Եվ որևէ «միջազգային մոնիտորինգ» հակառակը պարտադրել չի կարող»,- ասել է Վահրամ Աթանեսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---